2007-12-17

ՔՆՔՇԱՆՔ` Valentino-ԻՑ

ՔՆՔՇԱՆՔ` Valentino-ԻՑ
Սիրելի' կանայք, եթե որոշել եք, որ այս աշուն տղամարդկանց խենթացնելու եք ոչ միայն ձեր հմայքով և անկրկնելի զգեստապահարանով, այլև հատուկ ընտրված օծանելիքով, ապա անկասկած հաղթանակը ձերն է։ Իսկ ո՞վ կարող է ձեզ ավելի լավ հասկանալ, քան Valentino նորաձևության տան դիզայներները և լավագույն մասնագետները` առաջարկելով ոչ միայն բարձրորակ և նրբաճաշակ հագուստ և աքսեսուարներ, այլև անուշաբույր օծանելիք։ Այս անգամ Valentino-ն ներկայացնում է իր նոր` Rock 'n Rose բուրմունքը բոլոր այն կանանց համար, որոնց քնքուշ և նուրբ արտաքինի ներքո իսկական վագրուհի է թաքնված։ Այս մասին է հուշում այն, որ ըստ նախնական ուսումնասիրության` վարդի և բերգամոտի հումքի վրա պատրաստված Rock 'n Rose բուրմունքն անտարբեր չի թողել և ոչ մի փորձագետի։ Թեթև քայլվածք, թափվող վարսեր, սև կրակոտ աչքեր, մարմինը ընդգծող շրջազգեստ, բարձր կրունկներ և... Rock 'n Rose օծանելիք պարանոցի վրա։ Այսպիսին է այն կինը, որն իր պայուսակում թաքցնում է Valentino-ի նոր բույրը։

No comments: