2007-12-17

Diesel-ը թողարկում է կյանքի վառելիքը

Diesel - Fuel For Life
Երիտասարդական հագուստ արտադրող միլանյան Diesel ապրանքանիշն իր առաջին օծանելիքի թողարկման համար որոշել է օգտագործել ՙինտերնետային տարածքը՚: Fuel For Life օծանելիքի գովազդային արշավն ընկերությունը կազմակերպել է հատուկ ստեղծված կայքի միջոցով, որտեղ կարելի է դիտել գայթակղիչ իտալուհի ֆոտոմոդելների մասնակցությամբ գովազդային հոլովակը:
Fuel For Life հոսքագծի կանանց և տղամարդկանց համար նախատեսված օծանելիքը թողարկվում է L'Oreal Luxury Products Division կոսմետիկական հսկայի հետ համատեղ: Տղամարդկանց օծանելիքի սրվակը երեսպատված է մաշված կաշվով և իր ձևով տափակաշիշ է հիշեցնում: Կանանց օծանելիքը ներկայացված է ժանեկազարդ նախշով թափանցիկ սրվակով:
Սպասվում է, որ այս օծանելիքների 75 մլ կարժենա 80 ամերիկյան դոլար:

No comments: